ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (01 դեկտեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր, Ղազախստան՝ Ղազախստանի 1-ին նախագահի օր, Կարակալպակիա՝ Կարակալպակերենի օր, Ռուսաստան՝ Մարտական սխրանքի օր, Ռումինիա՝ Ռումինիայի միավորման օր, Պորտուգալիա՝ Անկախության օր, Ուկրաինա՝ Դատախազության աշխատողների օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1824 - Թիֆլիսում բացվել է Ներսիսյան դպրոցը (շարունակել է գործել մինչև 1924 թ.)։

1827- Սուլթան Մահմուդ 2-րդը շուրջ 12 հազար հայ կաթոլիկներ է արտաքսել Կ. Պոլսից, որոնցից 4 հազարը ցրտից զոհվել են ճանապարհին, իսկ մնացածն անցել են Փոքր Ասիայի գավառներ։

–հիմնադրվել է  Շուշիի հայկական տպարանը։

1853- Ղրիմի պատերազմի ժամանակ Կովկասյան ճակատում տեղի է ունեցել Բաշկադիկլարի ճակատամարտը, որտեղ Բեյբութովի ղեկավարած ռուսական բանակը ջախջախել է թուրքերին:

1876- Թուրքական կառավարության ցուցումներով հրդեհվել է Վանի շուկան, որը զգալի նյութական վնաս է հասցրել տեղի բնակչությանը։

1880 —ծնվել է կոմպոզիտոր Սպիրիդոն Մելիքյանը։

1894-հրատարակվել է հայ բանվոր հեղափոխականների միավորման նոր օրգան «Կռիվ» թերթը։

1899 –վախճանվել է  հասարակական գործիչ և հրապարակախոս Տիգրան Երկաթը։

1903 –վախճանվել է պատմաբան, աշխարհագետ, բանասեր Մանվել Քաջունին։

1907 - Թիֆլիսում լույս է տեսել «Անկախ մամուլ» թերթի առաջին համարը:

1914 –Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ սկսվել է ռուսական բանակի Սարիղամիշի օպերացիան, որի արդյունքում ջախջախվել է Էնվեր փաշայի բանակը։

1917- Խորհրդային Ռուսաստանի ազգությունների գործերի ժողովրդական կոմիսարիատին կից Մոսկվայում ստեղծվում է հայկական գործերի կոմիսարիատ, որի կոմիսար է նշանակվում ականավոր պետական գործիչ Վառլամ Ավանեսովը, իսկ տեղակալ՝ բանաստեղծ Վահան Տերյանը։

1919- Զանգեզուրի Գեղաձորի հարթավայրում հավաքվել են Գարեգին Նժդեհի ղեկավարած ջոկատները և սկսել գործողություններ տարածաշրջանի մնացած ադրբեջանական բնակավայրերի դեմ։

1920 - Ադրբեջանի հեղափոխական խորհուրդը հայտարարել է, որ ճանաչում է Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրը, Նախիջևանը որպես Հայաստանի բաղկացուցիչ մասեր։

1921- Հայաստանում տեղի են ունեցել գյուղական, գավառակային և գավառային խորհուրդների առաջին ընտրությունները։

1923- Երևանում բացվել է Հայաստանի պետական կոնսերվատորիան:

1929-սկսել է գործել Քանաքեռի նոր ռադիոկայանը:

1941- Երևանում կազմավորվել է 89-րդ Հայկական հրաձգային դիվիզիան՝ գնդապետ Սիմոն Զաքյանի հրամանատարությամբ։

1955– ծնվել է ֆրանսահայ ռեժիսոր, դերասան, սցենարիստ և պրոդյուսեր Սերժ Ավետիքյանը։

1980 –վախճանվել է ֆրանսահայ գրող  Զարեհ Որբունին։

1989- Երևանում կայացած Գերագույն խորհրդի և ԼՂԻՄ Ազգային Խորհրդի միացյալ նիստում ընդունվել է Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին պատմական որոշումը։

1995-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Յամայկայի հետ։

2005- Լոնդոնի «Քրիստիս» միջազգային աճուրդում 1,5 միլիոն դոլարով վաճառվել է Հովհաննես Այվազովսկու նկարներից մեկը:

2006- ամերիկահայ մեծահարուստ Քըրք Քըրքորյանը 800 միլիոն դոլարով վաճառել է աշխարհի ամենախոշոր ավտոընկերության՝ «Ջեներալ Մոթորս»-ի, իրեն պատկանող 10 տոկոս մասնաբաժինը:

2008– Նաիրիտ գործարանը դադարեցրել է գործունեությունը։

2012-  Կոնգոյի մայրաքաղաք Բրազավիլի օդանավակայանում վթարի է ենթարկվել Իլ-76 բեռնատար ինքնաթիռը, անձնակազմի բոլոր 7 անդամները զոհվել են, որոնցից 5-ը եղել են Հայաստանի քաղաքացիներ։

2014- Հռոմի պապն այցելել է Ստամբուլի «Սուրբ Փրկիչ» հայկական հիվանդանոց, որտեղ պառկած է եղել Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը:

2020-համաձայն պայմանավորվածության ադրբեջանական ստորաբաժանումները մտել են Լաչինի շրջան:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1774 —ուժի մեջ է մտել առևտրային բոյկոտը Մեծ Բրիտանիայի և նրա հյուսիսամերիկյան գաղութների միջև, որը նախաձեռնել էր Աշխարհամասային կոնգրեսը։

1800 —Լայցպիգում հիմնադրվել է Հոֆմայստերի և Կյունելի «Edition Peters» երաժշտական հրատարակությունը, որը աշխարհի ամենահին երաժշտական հրատարակությունն է ներկայումս ևս գործող է։

1887 —հրատարակվել է «էտյուդ մուգ տոներով» վեպը, որն առաջին գիրքն է Շերլոկ Հոլմսի մասին։

1891– կանադացի սպորտային մարզիչ Ջեյմս Նեյսմիթը կազմակերպել է իր հորինած բասկետբոլի առաջին խաղը։

1913 —«Ֆորդ մոթորս կոմպանի» ընկերությունում սկսել է գործել ավտոմեքենաների արտադրության առաջին հոսքագիծը։

1918– Հարավսլավիայի թագավորությունը հռչակել է իր անկախությունն Ավստրո-Հունգարիայից։

1934 —ԽՍՀՄ-ի Լենինգրադ քաղաքում սպանվել է հայտնի հեղափոխական Սերգեյ Կիրովը։

1943 —Թեհրանում ավարտվել է երեք դաշնային երկրների ղեկավարների՝ ԽՍՀՄ-ի (Ստալին), ԱՄՆ-ի (Ռուզվելտ) և Մեծ Բրիտանիայի (Չերչիլ) գագաթնաժողովը։

1945-ծնվել է խորհրդային և ռուս դերասան, հումորիստ Գեննադի Խազանովը։

1949-սպանվել է կոլումբացի նարկոբարոն Պաբլո Էսկոբարը։

1953 - Չիկագոյում լույս է տեսել «Փլեյբոյ» ամսագրի առաջին համարը։

1959– Վաշինգտոնում ստորագրվել է Անտարկտիկայի մասին համաձայնագիրը, ըստ որի Անտարկտիդան կարող է օգտագործվել միայն խաղաղ նպատակներով։

1972– վախճանվել է ռուս նշանավոր մաթեմատիկոս Նիկոլայ Լոբաչևսկին։

1996 —սկսել է հեռարձակվել ռուսական «СТС» հեռուստաալիքը։

2001 —Ռուսաստանում ստեղծվել է «Միացյալ Ռուսաստան» քաղաքական կուսակցությունը։

2019 —Չինաստանի Ուհան քաղաքում արձանագրվել է կորոնավիրուսային վարակի համաճարակի առաջին դեպքը։

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular