ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քարոզարշավի սկզբում կար որոշ օբյեկտիվություն, բայց հետո որոշ չինական գելափներ կամ կազմակերպություններ իրենց սոցհարցումները փորձեցին հրամցնել մեր հասարակությանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, նույն խմբակցության քարտուղար, «Ծառուկյան» դաշինքի վարկանիշային թեկնածու Վահե Էնֆիաջյանը, անդրադառնալով տարբեր կազմակերպությունների կողմից անցկացված սոցհարցումներին, նշեց, որ իրենք էլ իրենց սոցհարցումներն են անցկացրել եւ վստահ են, որ իրենց դաշինքը առաջատարն է:

«Մենք տեսանք, որ ամենատարբեր սոցհարցումներ հրապարակեցին, իրարամերժ տեղեկություններ: Պետք է նշեմ, որ ամենամեծ սոցհարցումը ժողովրդի վստահություն ու ներկայությունն է»,-ասաց նա` հավելելով. «Բոլոր հանրահավաքներին մասնակից են եղել հարյուր հազարավոր մարդիկ, որոնք իրենց ներկայությամբ սատարել են Գագիկ Ծառուկյանին: Քարոզարշավի սկզբում կար որոշ օբյեկտիվություն, բայց հետո որոշ չինական գելափներ կամ կազմակերպություններ իրենց սոցհարցումները փորձեցին հրամցնել մեր հասարակությանը: Վստահեցնում եմ՝ դա նրանց մոտ չի ստացվի»:

Երեկ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն «Ուրվագիծ» հաղորդմանը մեկ առ մեկ անդրադարձավ առաջադրված ուժերի ծրագրային դրույթներում ԼՂ հարցի կարգավորմանը: «Ծառուկյան» դաշինքին անդրադառնալով՝ նա ասաց, որ ծրագրում լուծում չկա:

Ի հակադարձում Լ. Տեր-Պետրոսյանի՝ Վահե Էնֆիաջյանը նշեց. «Գագիկ Ծառուկյանի նկատմամբ բավականին մեծ ալիք է բարձրացել: Սա այն անկեղծ խոսքն է, մոտեցումն է, որը ներկայացնում է Գագիկ Ծառուկյանը: Իր անցած կյանքի ուղին է, որ իրատեսություն է հաղորդում նրա կատարած աշխատանքի հետ կապված: Ինչ վերաբերում է ղարաբաղյան հարցին, մեր ծրագրային դրույթներում հստակ մատնանշված է, որ խաղաղ եւ բանակցությունների ճանապարհով, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների միջամտության ճանապարհով ենք տեսնում լուծումը: Ամենակարեւորն էլ այն է, որ հարցը պետք է լուծվի ԼՂՀ ժողովրդի եւ իշխանությունների մասնակցությամբ»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular