ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ապրիլյան պատերազմի հերոսն ու կապիտան Ուրֆանյանի մայրը՝ քառօրյայի զոհերին նվիրված տեսանյութում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Armday.am-ը ներկայացնում է տեսանյութ՝ նվիրված ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին: Տեսանյութի նկարհանմանը մասնակցել են ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս Արման Ավետիսյանը և հերոսական մահով զոհված կապիտան Արմենակ Ուրֆանյանի մայրը՝ Համեստ Ներսիսյանը:

Արմանը ապրիլի 2-ին Ջաբրայիլում դասակի վիրավոր հրամանատարին օգնության շտապելիս կորցրել է ձախ ոտքը, բայց փրկվել ու այսօր նրա լավատեսությանը կարելի է միայն  նախանձել:

Կապիտան Ա. Ուրֆանյանը 2016 թվականի ապրիլի սկզբին սկսված արցախա-ադրբեջանական կարճատև պատերազմի ժամանակ եղել է Արցախի առաջնային գծում։ Նա իր անձնակազմի հետ միասին երկար մարտի է բռնվել հակառակորդի հետ։ Հակառակորդի գերազանցող ուժերի ճնշման տակ, անձնակազմին հետ ուղարկելով, միայնակ շարունակել է մարտը, խոցելով մեկ տանկ և մոտ մեկ տասնյակ թշնամու զինվոր։ Այնուհետև, տեսնելով, որ շրջափակման մեջ է ընկնում, գերի չընկնելու նպատակով իր մոտ մնացած վերջին նռնակով իր հետ միասին պայթեցրել է մոտեցող հակառակորդին։

2016 թվականի մայիսի 28-ին Արմենակ Ուրֆանյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի Հայաստանի Հանրապետության պետական շքանշանով։

Հիշեցնենք, որ 2016թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սկսեցին լայնածավալ հարձակողական գործողություններ՝ կիրառելով իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները:

Տեսանյութում հնչում է «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի սաունդտրեքը

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular