ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այսօր տիեզերք կարձակվի Հայաստանի առաջին հայրենական արբանյակը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր երեկոյան տիեզերք կարձակվի Հայաստանի առաջին հայրենական արբանյակը՝ «Հայասաթ-1»-ը։ Հայտնել է «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիան։

«Այսօր երեկոյան բոլորս սրտատրոփ հետևելու ենք, թե ինչպես է SpaceX-ի Falcon 9 հրթիռով տիեզերք արձակվում Հայաստանի առաջին հայրենական արբանյակը՝ «Հայասաթ-1»-ը։ Ինչպես խոստացել էինք, դուք հնարավորություն եք ունենալու մեզ հետ հետևելու այս պատմական թռիչքը լուսաբանող միջոցառմանը և բուն թռիչքին։

Դրա համար նախապատրաստվել է հատուկ ուղիղ հեռարձակում, որը մեկնարկելու է դեկտեմբերի 1-ին՝ ժամը 21:00-ին, և այն բաց չթողնելու համար անցեք հղումով ու սեղմեք «Զանգակ»-ին, որպեսզի ձեզ ծանուցում գա՝ հեռարձակման մեկնարկից հետո», - նշված է հաղորդագրությունում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular