ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շնորհակալություն բռնի տեղահանվածներին Ռումինիայի տրամադրած աջակցության համար․ Փաշինյանի ուղերձը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռումինիայի վարչապետ Յոն-Մարչել Չոլակուին ազգային տոնի՝ Մեծ միավորման օրվա առթով.

«Հայաստանի կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ռումինիայի ազգային տոնի՝ Մեծ միավորման օրվա կապակցությամբ։

Գոհունակությամբ արձանագրելով հայ-ռումինական հարաբերություններում առկա դրական դինամիկան՝ համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ կնպաստենք հայ-ռումինական հարաբերությունների հետագա զարգացմանը և ակտիվ երկխոսության խորացմանը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։

Բարձր եմ գնահատում Ռումինիայի դերակատարությունը Հայաստանում ԵՄ քաղաքացիական մշտադիտարկման առաքելության տեղակայման և գործունեության ապահովման գործում:

Օգտվելով առիթից՝ շնորհակալություն եմ հայտնում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին Ռումինիայի տրամադրած հումանիտար աջակցության համար։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Ռումինիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular