ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայկական կողմը տեղեկացվել է սեպտեմբերյան գործողությունների մասին. Բայրամով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ հայ բնակիչների հեռանալու պատասխանատվությունը Արցախից, թեև նա, բնական է, նշում է, որ հայերը հեռացել են Ադրբեջանից,  կրում է Հայաստանն ու Արցախի իշխանությունը: Այս մասին նա հայտարարել է Սկոպյեում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ հանդիպման ժամանակ։

Նա նաև ասել է, թե հայկական կողմը տեղեկացվել է այս տարվա սեպտեմբերին 24 ժամվա ընթացքում Ադրբեջանի կողմից ձեռնարկված այսպես կոչված հակաահաբեկչական միջոցառումների մասին: Հիշեցնենք, հակաահաբեկչական գործողություն անվան տակ Բաքուն փորձում է քողարկել արցախահայությանը էթնիկ զտման իր քաղաքականությունը, որից խուսափելու համար հայկական երկրորդ պետությունը երկու-երեք օրվա ընթացքում դատարկվեց:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular