ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նարեկ Մալյանի կալանքի ժամկետը երկարացնելու մասին դատավորի որոշման դեմ բողոք է ներկայացվել դատարան

ԻՐԱՎՈՒՆՔ

Այսօր վերաքննիչ քրեական դատարանին ներկայացրել եմ բողոք Ն.Մալյանի կալանքի ժամկետը երկարացնելու մասին դատավոր Ս.Գզոգյանի ակնհայտ ապօրինի որոշման դեմ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

«Կար ժամանակ, երբ վերաքննիչ քրեական դատարանը համարվում էր արդարության վերականգման իրական ատյան: Ցավոք այդ ժամանակները անցյալում են, քանի որ նմանատիպ բողոքները, չգիտես ինչու, մշտապես մակագրվում են դատավորների մի հստակ շրջանակի, ումից արդարություն ակնկալելը դարձել է կատարյալ միամտություն:

Ամեն դեպքում, ինչպես բազմիցս նշել եմ, օգտագործելու ենք բոլոր հնարավոր և օրենքով չարգելված միջոցները պաշտպանությունը իրականացնելու համար:

Дорогу одолеет идуший»,- գրել է նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular