ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ամերիկակենտրոն աշխարհի» ավարտը մոտ է. Պեսկով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Ռուսաստանը գիտի, որ իր դեմ ԱՄՆ պատժամիջոցները դեռ երկար տարիներ կգործեն»: Այս մասին հայտարարել է Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում են միջազգային ԶԼՄ-ները։

Նա նշել է, որ Ռուսաստանն իր քաղաքականությունը կառուցում է այն հիմքի վրա, որ Արևմուտքի պատժամիջոցները երկար տարիներ կտևեն։

Կրեմլի ներկայացուցիչն ընդգծել է, որ ԱՄՆ-ն կշարունակի ճնշում գործադրել միջազգային տնտեսական հարաբերությունների ողջ համակարգի վրա՝ քանդելով գոյություն ունեցող ձևաչափը։

«Ամերիկակենտրոն աշխարհը մոտենում է ավարտին, և սկսվում է բազմազանության շրջան, այդ թվում՝ միջազգային տնտեսական հարաբերություններում», - ասել է Պեսկովը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular