Մոսկվայում այրվում է ադրբեջանցիներին պատկանող «Սադովոդ» շուկան (տեսանյութ)
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄոսկվայի հարավ-արևելքում գտնվող «Սադովոդ» շուկայում հրդեհ է բռնկվել։ Սոցցանցերում հրապարակված տեսանյութերում երևում է, որ շենքից թանձր ծուխ է բարձրանում։
Ինչպես հայտնում է ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարությունը Telegram-ի իր ալիքում, «Սադովոդի» շուկայում բռնկված հրդեհի մակերեսը հասել է 600 քմ-ի։ Կրակի արագ տարածմանը նպաստում են բարձր հրդեհային ծանրաբեռնվածությունն ու խիտ շենքերը:
Ինչպես հայտնի է, «Սադովոդը» պատկանում է ադրբեջանցի գործարարներից մեկին։