ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՔՊ-ն «կարմիր գծերն» անցել է, առանց PR-ի մետրո չեք նստում, հիմա էլ որոշել եք մտնել քաղաքացո՞ւ գրպանը. Ն. Հայրապետյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Թույլ տվեք՝ երևանցիների անունից չհավատալ, որ դուք առանց նկարվելու եւ PR-վելու մետրո եք նստում. եթե նստեիք, կտեսնեիք մեր մետրոյի վիճակը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 1-ին, Երեւանի քաղաքապետարանում Երեւանում կայանատեղիների վճարների թանկացման հարցով հանրային լսումների ժամանակ հայտարարեց  Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանը՝ դիմելով փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանին։

 Նա հարցրեց՝ ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից ո՞վ է վերջին անգամ ավտոբուս նստել. ««Ձեր բերած կոմֆորտնի ավտոբուսների վիճակը տեսե՞լ եք, անվտանգությունը տեսե՞լ եք։ Գյուղերում անգամ չոբան չեն թողել, եկել են, պարեկապահակներ են աշխատում։ Փողոցները տեսե՞լ եք՝ ինչ է կատարվում: Զիբիլահանումը տեսե՞լ եք։ Ավտոբուս, որ նստած լինեիք, կտեսնեիք»,-ասաց ավագանու ընդդիմադիր անդամը։

Անդրադառնալով Սուրեն Գրիգորյանի հնչեցրած այն հիմնավորմանը, որ Երևանի փոքր Կենտրոնում կայանման տարեկան գումարը 160 հազար դրամ սահմանելով՝  ցանկանում են բեռնաթափել փողոցները, Հայրապետյանը առաջարկ հնչեցրեց. «Կես մլն դրամ դրեք, միայն դուք կկարողանանք այնտեղ կայանել, որովհետև ձեր պարգևավճարները միայն կհերիքի այդ կարմիր գծերում կանգնել։ Բոլոր կարմիր գծերն արդեն անցել եք, ՔՊ, հիմա էլ որոշել եք, նորից մտնել քաղաքացու գրպանը, էս ի՞նչ եք անում, դրա համար ե՞ք դուք եկել:

Այստեղ-այնտեղ մարդկանց ծեծում են ձեր պարեկապահակակետի ձեր աշխատակիցները , դրա հոգսը քաշեք, ձեր զիբիլը հավաքեք: Քաղաքապետարանից երկու քայլի վրա բաց հանրային զուգարան եք սարքել Սուրբ Սարգիս եկեղեցի տանող անցումը: Դրա հոգսը քաշեք: Ի դեպ, այդտեղ կարող եք կայանատեղի սարքել, հաստատ բողոքող չի լինելու: Ինչքա՞ն եք մտնելու քաղաքացու գրպանը: Փոքր կենտրոնն էր չէ՞ ձեզ պետք: Ո՞ւմ եք խոստացել փոքր կենտրոնը, որ 160 հազար դրամ չստացող քաղաքացին այսօր 160 հազար վճարի, որ կայանատեղի ունենա: Ձեր քայլելը մեր երկրի տունը քանդեց, հիմա նորից հելնեն փողոցներով քայելո՞ւ»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular