ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նարեկ Մալյանն ու Մամիկոն Ասլանյանը նույն խցում են նստած․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Իրավապահ համակարգի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանն ու Վանաձորի ընտրված համայնքապետ Մամիկոն Ասլանյանը «Վարդաշեն» ՔԿՀ-ում նույն խցում են նստած: Ավելին` բավականին մտերմացել են, ջան ասում են` ջան լսում եւ կալանքն էլ ծանր չեն տանում։

Փոխարենը ավելի քան ութ ամիս նույն քրեակատարողական հիմնարկում կալանքի տակ գտնվող գեներալ Գրիգորի Խաչատուրովը, ով երեկ ազատ արձակվեց, միայնակ էր խցում, ինչպես  ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ով ևս նախընտրել էր մենախուցը։

Հիշեցնենք, որ անձը սեփական նախընտրությամբ է կալանքն անցկացնում մենախցում, սակայն կալանավորված անձինք, որպես կանոն, խուսափում են դրանից, որովհետեւ մենակ նստելը ծանր բան է։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular