ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուս գեներալը խոստովանել է, որ Հայաստանից հրթիռները կարող են հայտնվել Ուկրաինայում»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Politnavigator.net-ը գրում է, որ Հայաստանը կարող է ԽՍՀՄ-ից մնացած հրթիռներ փոխանցել Ուկրաինայի զինված ուժերին: Նման կարծիք է հայտնել պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Յուրի Նետկաչովը, ով 1990 թվականի վերջին զբաղեցնում էր Անդրկովկասում ռուսական ուժերի հրամանատարի տեղակալի պաշտոնը և անձամբ է ստուգել բազմաթիվ ռազմական օբյեկտներ, այդ թվում հրթիռային օբյեկտներ։

«Ես կիսում եմ փորձագետների և լրատվամիջոցների մտահոգությունը, որ այսպես կոչված «հայկական» «Տոչկա-Ու» համակարգերը կարող են փոխանցվել Ուկրաինայի զինված ուժերին։ Այն, որ դրանք վատ են օգտագործվել ղարաբաղյան ճակատում, պայմանավորված էր նրանով, որ Հայաստանում քիչ են մնացել այն ռազմական մասնագետները, որոնք կգործարկեին դրանք։ Բայց դա ամենևին չի նշանակում, որ ուկրաինացիները, և միգուցե արևմտյան մասնագետները չեն կարողանա գտնել նման մասնագետներ դրանք Ռուսաստանի դեմ օգտագործելու համար»,- ասել է Նետկաչովը «ng.ru»-ին։

Ըստ նրա Հայաստանից Ուկրաինա հրթիռները կարող են առաքվել երկու ճանապարհով. Վրաստանով տրեյլերներով՝ քողարկված, յուրաքանչյուրում 4-6 միավոր, կամ Երևան-Փոթի երկաթուղով, այսինքն այն երթուղով, որն օգտագործվել է դեպի Հայաստան ֆրանսիական Bastion զրահամեքենաներ տեղափոխելու համար: «Այդ զրահամեքենաններն ի սկզբանե նախատեսված էին Ուկրաինայի համար, սակայն Կիևը հրաժարվել էր դրանցից անարդյունավետ զրահի և թույլ սպառազինության պատճառով»,- հիշեցրել է գեներալը։

Նա նաև նշել է, որ Սև ծովով Ուկրաինա մատակարարումները շարունակվում են։ Ըստ Reuters-ի 2023 թվականի օգոստոսից մինչ օրս 151 նավ է մտել ուկրաինական Սևծովյան նավահանգիստներ Ռումինիայի և Թուրքիայի միջով։ «Նման երթուղի, ըստ ամենայնի, ակտիվորեն կօգտագործվի նաև հայկական բեռների համար»,- համոզված է Նետկաչովը։ Նա նշել է, որ ըստ լրատվամիջոցների Ֆրանսիայից կլինեն նույն երթուղով Հայաստան ՀՕՊ ռադարների, «Միստրալ» հակաօդային համակարգերի և այլի մոտալուտ մատակարարումներ, և դրա դիմաց իբր Երևանը պետք է ազատվի խորհրդա-ռուսական զենքից, և որը նա «ինկոգնիտո» կմատակարարի Ուկրաինային։ «Դա Երևանի և Ֆրանսիայի, ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի հարաբերությունների բանաձևն է, որը ներկայումս արդեն ուրվագծվում է»,- ամփոփել է գեներալը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular