ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանի փետրվարյան ձախողումը ջրի երես դուր եկավ գեներալների պաշտոնանկության տեսքով

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Ադրբեջանում ռազմական բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնանկությունների շարք է սկսվել: Իլհամ Ալիևի հրամանագրով պաշտոնից ազատվել են Ադրբեջանի ՊՆ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էյվազ Ջաֆարովը, օպերատիվ կառավարման գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Էլբրուս Օրուջևը և գնդապետ Մուրադ Համիդովը։ Պաշտոնից ազատվել են ևս եկու գեներալներ:

Այսպիսի բարձրաստիճան գեներալների պաշտոնանկությունը պատահական չէ, Ալիևը դրա համար ունեցել է լուրջ հիմքեր, և այդ հարցում ամենայն հավանականությամբ կարևոր նշանակություն են ունեցել այս բարձրաստիճան գեներալների կողմից կոորդինացվող օպերացիաների ձախողումը: Խոսքը մասնավորապես վերաբերում է փետրվար ամսին ադրբեջանական դիվերսիոն գործողությունների տապալմանը, երբ Ադրբեջանը հայկական ուժերի կողմից հակահարված ստանալով` փորձեց իր ակտիվությունը տեղափոխել դիվանագիտական հայտարարությունների դաշտ:

Հիմա, երբ արդեն ձախողումները կեղծ տեսանյութերի միջոցով ադրբեջանական հասարակությանը հրամցվել է որպես հաղթանակ, լավագույն պահն է այդ բարձրաստիճան զինվորականներին պաշտոնից հեռացնելու համար:

Նարեկ Պողոսյան

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular