ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գազայի հատվածում պատերազմն սկսվելուց ի վեր` 61 լրագրող է զոհվել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Գազայի հատվածում առնվազն 61 լրագրող է սպանվել` Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի սկսվելուց ի վեր, հայտնում է Լրագրողների պաշտպանության կոմիտեն (CPJ):

«Դեկտեմբերի 1-ի դրությամբ CPJ-ի նախնական հետաքննությունը ցույց է տվել, որ հոկտեմբերի 7-ին պատերազմի սկսվելուց ի վեր` ավելի քան 16 000 սպանվածների թվում առնվազն 61 լրագրողներ և լրատվամիջոցներ են եղել», - ասվում է հայտարարության մեջ:

Զոհված լրագրողների ամենամեծ թիվը արձանագրվել է հոկտեմբերի 7-ին և նոյեմբերի 18-ին՝ համապատասխանաբար վեց և հինգ մարդ։ Դեկտեմբերի 1-ի դրությամբ, ընդհանուր առմամբ, սպանվել է 54 պաղեստինցի լրագրող, ինչպես նաև չորս իսրայելցի և երեք լիբանանցի։

Լրատվամիջոցների 11 ներկայացուցիչներ վիրավորվել են, երեքը անհայտ կորած են համարվում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular