ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի ու Կիպրոսի նախագահները անդրադարձել են ՀՀ-ԵՄ բազմաբնույթ համագործակցությանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ՝ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնֆերանսի շրջանակներում:Հայտնում են նախագահի աշխատակազմից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խթանման ուղղություններն ու հնարավորությունները։ Երկուստեք ընդգծվել է միջպետական գործընկերության հետագա զարգացման կարևորությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-ԵՄ բազմաբնույթ համագործակցությանը: Մտքեր են փոխանակվել ռեզիդենտ դեսպանությունների բացման հնարավորությունների և փոխշահավետ գործընկերության շարունակական ամրապնդման վերաբերյալ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular