ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուկրաինան «կրիտիկական իրավիճակում» է. պետք է պատրաստվենք վատ նորություններին. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը կարծում է, որ Ուկրաինայի համար իրավիճակը կարող է վատթարանալ, եթե Արևմուտքը չավելացնի զենքի մատակարարումները։

Նրա կարծիքով՝ Կիևը գտնվում է «կրիտիկական իրավիճակում»։

«Մենք պետք է պատրաստվենք վատ նորություններին», - ասել է Ստոլտենբերգը գերմանական Das Erste հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Նա նշել է, որ «հակամարտությունները զարգանում են փուլերով»։

«Բայց մենք պետք է աջակցենք Ուկրաինային ինչպես վատ, այնպես էլ լավ ժամանակներում»,- հավելել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։

Ստոլտենբերգը չի պատասխանել լրագրողի այն հարցին, թե ինչպես պետք է գործեն Ուկրաինայի զինված ուժերը այս իրավիճակում։ Նա վերահղել է «այս բարդ օպերատիվ որոշումների ընդունումը» Կիևին և Ուկրաինայի ռազմական ղեկավարությանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular