ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիայի իշխանությունները Ստամբուլում ձերբակալել են ռուսաստանցի «օրենքով գող» Շամիլ Ամիրովին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքական իշխանությունները Ստամբուլում ձերբակալել են Ռուսաստանում գործող կազմակերպված հանցավոր խմբի ղեկավարներից մեկին՝ Շամիլ Ամիրովին։ Այս մասին հայտարարել է երկրի ՆԳՆ-ն, փոխանցում է РИА Новости-ն։

Նշվում է, որ Ամիրովը հետախուզման մեջ է Ինտերպոլի կողմից։ Նրան մեղադրանք է առաջադրվել խարդախության համար։

Թուրքիայի ներքին գործերի նախարարը Ամիրովին ձերբակալելու մասին հայտարարել է սոցիալական ցանցերում։

««Կապույտ տեղեկագրով»  հետախուզվող օրենքով գողերի կազմակերպված հանցավոր խմբի ղեկավարներից Շամիլ Ամիրովը ձերբակալվել է Ստամբուլում իրավապահ մարմինների կողմից իրականացված «Վանդակ 15» գործողության ժամանակ»,- ասել է թուրք նախարարը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular