ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանում կարմրուկի բռնկում է․ մահվան դեպքեր են գրանցվել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ադրբեջանում կարմրուկի բռնկում է։ Այս տարվա ապրիլից երկրում գրանցվել են հիվանդության եզակի դեպքեր, սակայն սեպտեմբերից վարակը լայնորեն տարածվում է։ Մասնավորապես, կարմրուկի բռնկումներ են արձանագրվել Ադրբեջանի շրջանների մեծ մասում, այդ թվում՝ Բաքվում, Շեքիում, Քյուրդամիրում, Մինգեչաուրում, Ջալիլաբադում, Զագաթալայում։ Կարմրուկ է հայտնաբերվել Ադրբեջանի պետական ​​մանկավարժական համալսարանի Ջալիլաբադի մասնաճյուղի երեք և Ադրբեջանի ճարտարապետության և շինարարության համալսարանի մեկ ուսանողի մոտ։ Սոցցանցերում տեղեկություն է տարածվել, որ կարմրուկի բռնկում է գրանցվել նաև Քյուրդամիրի շրջանի դպրոցականների շրջանում։ Հիվանդության բռնկում է հայտնաբերվել Ատաքիշիլի, Սոր-Սոր, Փիրիլի, Արաբղուբալի, Շիլյան, Գարասագգալ գյուղերի միջնակարգ դպրոցներում, ինչպես նաև Քյուրդամիրի շրջանի թիվ 1 դպրոցում: Ադրբեջանի Առողջապահության նախարարության տվյալներով՝ տարեսկզբից երկրում կարմրուկի 284 դեպք է հայտնաբերվել ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակաների շրջանում։ Գրանցվել են նաև հիվանդության հետևանքով մահվան դեպքեր։ Մասնավորապես, ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են Բաքվում կարմրուկից Ռինատ անունով աշակերտի մահվան դեպքի մասին։ Նշվում է, որ նա եղել է Բաքվի Գարադաղի շրջանի 195-րդ դպրոցի 4-րդ դասարանի աշակերտ։ Շտապօգնության բրիգադներն արձանագրել են, որ 2014 թվականին ծնված տղայի մահը վրա է հասել մինչև բժիշկների ժամանելը։ Դպրոցի ուսուցչուհիներից մեկը լրատվամիջոցներին պատմել է, որ ներկայում դասարանում ընդամենը մի քանի աշակերտ կա․ մյուսները վարակված են կարմրուկով և չեն հաճախում դպրոց։ Ավելի վաղ էլ տեղեկություններ էին տարածվել Քյուրդամիրում կարմրուկից երեխայի մահվան մասին։ 4-ամյա Ռուֆատ Գարիբովը մահացել է կարմրուկով հիվանդանալուց մեկ շաբաթ անց։

Էմմա Չոբանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular