ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զոհված Արտակ Ռաֆայելյանը Գինեսի ռեկորդակիր էր

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից այսօր՝ մարտի 28-ին, մահացու վիրավորում ստացած 20-ամյա Արտակ Ռաֆայելյանը հուլիսին զորացրվելու էր: Նա Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի, Վանատուր թաղամասի բնակիչ էր, ընտանիքի ավագ որդին: Պատանեկան հասակում զբաղվել է սիրողական բռնցքամարտով: Արտակը Գինեսի ռեկորդակիր էր՝ կարողանում էր պառկած դիրքից 11.000 անգամ հենում-ծալում վարժություն կատարել: 

Վանատուրցիները մեզ պատմեցին, որ նա լավ գնդացրորդ էր, ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ Արտակը դիպուկ ու նպատակային է գործածել իրեն ամրակցված ՊԿ գնդացիրը: Լավ գնդացրորդ ու բանակի քաջարի մարտիկ՝ այսպես էին բնութագրում նրան ընկերները:

Նշենք, որ առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ պարտադիր ժամկետային զինծառայող Արտակ Ռաֆայելյանի մահվան դեպքի առթիվ։ 
Հիշեցնենք, որ այօսր ժամը 13:00-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով կրծքավանդակի շրջանում մահացու վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արտակ Էդիկի Ռաֆայելյանը:

Նելլի Կարապետյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular