ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կառուցապատման թույլտվությունների ստացման գործընթացում անցում կկատարվի բացառապես առցանց համակարգի․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քաղաքաշինության կոմիտեն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել կառավարության մի շարք որոշումներում: Նախատեսվում է կառուցապատման թույլտվությունների ստացման գործընթացում անցում կատարել թույլտվությունների բացառապես առցանց դիմման և տրամադրման համակարգի։ 2022 թ.-ի հունվարի 1-ից պիլոտային ծրագրի շրջանակներում Կոտայքի մարզի Նաիրի, Արմավիրի մարզի Էջմիածին, Արարատի մարզի Մասիս և Լոռու մարզի Վանաձոր համայնքներում նախագծման և շինարարության թույլտվությունների տրամադրումն իրականացվում է բացառապես էլեկտրոնային եղանակով՝ քաղաքաշինական բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնի կողմից համակարգվող e-Permits առցանց համակարգի միջոցով։ Այն դիտարկվում է որպես էլեկտրոնային Մեկ պատուհան, որում գործում են ընթացակարգի մասնակից բոլոր մարմինները և կազմակերպությունները:

Գործընթացի հաջորդ փուլում Կոտայքի, Արմավիրի, Արարատի և Լոռու մարզերում կառուցապատման թույլտվությունների ստացման գործառույթների ամբողջական շղթան իրականացվելու է էլեկտրոնային եղանակով: Կառավարության 2021-2026 թթ. գործունեության միջոցառումների ծրագիրը ենթադրում է, որ մինչև 2025 թ.-ի հունվարի 1-ը քաղաքաշինական թույլտվությունների գործընթացն ամբողջությամբ իրականացվելու է e-Permits առցանց համակարգի միջոցով, ինչի նպատակն է զգալիորեն կրճատել քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման փուլերը և խստագույնս պահպանել թույլտվությունների տրամադրման ժամկետները, բովանդակային իմաստով վերանայել թույլտվություն պահանջող գործողության շրջանակը:

Քաղաքաշինության կոմիտեն կարծում է, որ որոշման ընդունման արդյունքում կկանոնակարգվեն կառուցապատման հիմնական փուլերի (ՃՀԱ-ի տրամադրում, նախագծի համաձայնեցում և շինարարության թույլտվության տրամադրում) հետ կապված առկա խնդիրները, կստեղծվի հարմար, թափանցիկ գործելու միջավայր (էլեկտրոնային Մեկ պատուհան), որը հնարավորություն կտա մի կողմից ապահովել բոլոր մարմինների և կազմակերպությունների պահանջները, մյուս կողմից առցանց և միաժամանակյա գործելու շնորհիվ կկրճատվեն կառուցապատողների շփումները վերջիններիս հետ, կխնայվի ժամանակ: Համակարգը թույլ կտա նաև իրականացնել գործընթացների մոնիթորինգը և կծառայի շինարարության բնագավառի միասնական տեղեկատվական շտեմարան ունենալուն: Ակնկալվում է առաջին հերթին թեթևացնել առկա վարչարարական և ֆինանսական բեռը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular