ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ով է ՌԴ հեռուստաալիքներին պատժելու մասին հայտարարած փոխնախարար Ավետ Պողոսյանը. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանի իշխանության երիտթեւը հայ-ռուսական հարաբերությունները հետեւողականորեն փչացնում է: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Ավետ Պողոսյանը «Արմենպրես»-ին հայտնել է, որ նախարարությունը պաշտոնապես դիմել է ռուսական կողմին՝ նախաձեռնելով խորհրդակցություններ երկու երկրների իրավասու գերատեսչությունների միջեւ զանգվածային հեռահաղորդակցման ոլորտում համագործակցության վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքի շուրջ։

Ռուսական կողմն էլ ընդունել է հրավերը, եւ դեկտեմբերի կեսերին նախատեսված են խորհրդակցություններ՝ հեռահաղորդակցման ոլորտի միջպետական համաձայնագրի 4-րդ եւ 5-րդ կետերի խախտումների հարցով, համաձայնագրով ձեռք բերված պարտավորությունների իրականացման շուրջ։

Իհարկե, թվում է, թե ՀՀ իշխանությունը ՀՀ սուվերենության համար լուրջ ջանքեր է գործադրում, սակայն իրականում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ռուսական հեռուստաալիքների վրա «բարկացել է» հոկտեմբերի 23-ին ՌԴ առաջին ալիքով հեռարձակված մի հաղորդումից, որտեղ կոշտ քննադատվեց Նիկոլ Փաշինյանը, եւ «Մայր Հայաստան» շարժման ղեկավար Անդրանիկ Թեւանյանն էլ այդ օրը հայտարարեց, որ Փաշինյանը իր հետեւից միշտ արյան հետքեր է թողնում:

Իսկ ո՞վ է ՌԴ հեռուստաալիքներին պատժելու մասին հայտարարած փոխնախարար Ավետ Պողոսյանը. նա 2008 թվականի շարժման օրերին ակտիվիստ էր, Լեւոն Տեր-Պետրոսյանի համակիրը: Երբ պայքարը հաջողությամբ չպսակվեց, Ավետ Պողոսյանը արտագաղթեց ԱՄՆ եւ այնտեղ, ըստ մամուլի հրապարակումների, տաքսի է վարել: Այսինքն՝ տաքսու նախկին վարորդը պետք է այսօր վճռի հայ-ռուսական հարաբերությունները հեռահաղորդակցության ոլորտում:

Ի դեպ, նույն Ավետ Պողոսյանի քաղաքական կուռքը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Նիկոլ Փաշինյանին որակել է որպես ազգակործան պատուհաս:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular