ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իսրայելական զորքերը գրոհել են Հորդանան գետի արևմտյան ափի Ջենին քաղաքը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իսրայելական բանակը Գազայի հատվածից բացի ռազմական գործողություններ է իրականացնում նաև Հորդանան գետի արևմտյան ափին: WAFA պաղեստինյան գործակալությունը հայտնում է, որ Իսրայելի պաշտպանության բանակը ավելի քան 50 ռազմական մեքենա և չորս բուլդոզեր է օգտագործել երեքշաբթի գիշերը պաղեստինյան Ջենին քաղաքի վրա հարձակման ժամանակ:

Ըստ գործակալության՝ քաղաքի վրայով թռել են անօդաչու թռչող սարքեր, իսրայելցի դիպուկահարները դիրքեր են զբաղեցրել մի քանի տան տանիքներում, բուլդոզերները սկսել են ոչնչացնել ենթակառուցվածքները, քաղաքի որոշ թաղամասերում անջատվել է էլեկտրականությունը։ Այդ ամենը քաղաքի մի քանի հատվածում հանգեցրել է բախումների։

Իսրայելցի զինվորականների՝ Ջենին մտնելու լուրը հաստատել են նաև իսրայելական լրատվամիջոցները։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular