Իրանի ԱԳՆ-ն կոչ է անում Գազայի հատվածում գործողությունների համար պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄիջազգային հանրությունը պետք է էմբարգո սահմանի Իսրայելում արտադրված ապրանքների վրա, իսկ ինքը՝ հրեական պետությունը, պետք է պատժվի Գազայի հատվածում իրագործած ռազմական հանցագործությունների համար։ Այսպիսի հայտարարություն է արել Իրանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը՝ մերձկասպյան երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ, որը տեղի է ունենում Մոսկվայում։
«Էներգիայի արտահանումն Իսրայել պետք է դադարեցվի, ինչպես նաև էմբարգո սահմանվի Իսրայելում արտադրվող ապրանքների վրա, սա ամենաքիչն է, որ մենք կարող ենք անել՝ որպես Գազայի հատվածի բնակչության հետ համերաշխության արտահայտման մաս», - ասել է նախարարը։ Նա նաև հավելել է. «Բացի այդ, Իսրայելի ռեժիմի ռազմական հանցագործները պետք է դատվեն միջազգային դատարաններում և պատժվեն»։