ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանն էլեկտրաէներգիա արտադրելու լուրջ ներուժ ունի, որը կարող է մատակարարվել Եվրոպա. Ցիկոլիա

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Կա ծրագիր, որն առաջարկում է Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի էլեկտրաէներգիայի շուկաները եվրոպական շուկայի հետ կապել։ Խոսքը սեւծովյան սուզանավային մալուխի մասին է։ Այս մասին դեկտեմբերի 5-ին Երևանում «Տարածաշրջանային նոր իրողություններ» եւ «Խաղաղության խաչմերուկ» թեմայով համաժողովի ժամանակ հայտարարեց ամերիկյան Lineate տեխնոլոգիական ընկերության տարածաշրջանային տնօրեն Գեորգի Ցիկոլիան։

Նրա խոսքով՝ դա տեղական արտադրողներին թույլ կտա օգտվել էլեկտրաէներգիայի արտադրության մեծ ներուժից, որն ունի Հայաստանը և այն մատակարարել եվրոպական շուկաներ։

«Բացի այդ, մոտակայքում կարող է անցնել օպտիկամանրաթելային մալուխ: Սա շատ կարևոր է Հայաստանի և Վրաստանի նման փոքր տնտեսությունների համար, որպեսզի նրանք կարողանան մրցակցել խոշոր տնտեսությունների հետ»,- ընդգծեց նա։

 

Ցիկոլիան վստահ է, որ խաղաղությունն անհնար է կամ չի կարող երկարաժամկետ լինել առանց տնտեսական շահերի։

«Խաղաղությունը պետք է ամրապնդվի աշխատատեղերի ստեղծման և տեխնոլոգիական զարգացման միջոցով: Կարևոր է, որ մասնավոր հատվածը նույնպես ակտիվ մասնակցություն ունենա այս գործընթացին»,- նշեց նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular