ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀԱՄԱՍ-ի արձակած հրթիռը վնասել է իսրայելական բազան, որտեղ միջուկային հրթիռներ են գտնվում. ԶԼՄ-ներ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման կողմից արձակված հրթիռը հարվածել է երկրի կենտրոնական մասում գտնվող իսրայելական ռազմաօդային ուժերի առանցքային բազայի, որտեղ, ենթադրաբար, իսրայելական միջուկային հզորությամբ հրթիռներ են տեղակայված, հաղորդում է The New York Times-ը: 

Հրատարակությունը, հղում անելով արբանյակային լուսանկարներին, հայտնում է, որ հոկտեմբերի 7-ի առավոտյան մեկ հրթիռ է ընկել Բեյթ Շեմեշի մոտ գտնվող Սդոտ Միչա ավիաբազայի մոտակայքում, երբ ՀԱՄԱՍ-ը հազարավոր հրթիռներ էր արձակում Իսրայելի ուղղությամբ՝ երկրի հարավում իր առաջխաղացման ժամանակ:

Հրդեհ է բռնկվել և այրել է բազայի մոտ 40 ակր տարածք, սակայն, ըստ երևույթին, չի հասել ռազմավարական վայրեր, պարզել է հրատարակությունը հրթիռային հարձակման հետևանքների տեսողական վերլուծություն կատարելուց հետո։

The New York Times-ի հետ զրույցում Ամերիկացի գիտնականների ֆեդերացիայի միջուկային տեղեկատվական նախագծի տնօրեն Հանս Քրիստենսենն ենթադրել է, որ բազան ունի 25-ից 50 Jericho հրթիռային կայանք, որոնք կարող են միջուկային մարտագլխիկներ կրել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular