ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սադիզմ ու Մազոխիզմ.այն, ինչ երևակայությունից դուրս է. Մեծահասակների համար (29+)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԲԴՍՄ-ը «ամրակցում bondage, դիսցիպլինա, սադիզմ ու մազոխիզմ» բառերի հապավումն է: Այն  սեռական ենթամշակույթ է, որի հիմքում գերիշխումն ու ենթարկումն է:

1. ԲԴՍՄ-ը վաղուց է կիրառվում

Որոշ հետազոտություններ վկայում են այն մասին, որ 18-րդ դարում ամբողջ Եվրոպայում բազմաթիվ հասարակաց տներ են եղել, որոնք ակտիվ կիրառել են զանազան մարմնական պատիժների ծառայությունները՝ ծեծ, կապանքներ ու այլ սիրված դիսցիպլինաներ:

2. ԲԴՍՄ–ի սիրահարները ավելի բաց մարդիկ են

Սադո-մազոյի սիրահարները էքստրավերտներ են ու ավելի բաց են նոր տպավորությունների, զգացողությունների ու հնարավորությունների համար: Նրանք չեն վախենում փորձարկումներից ու արկածախնդիր խառնվածք ունեն:

3. ԲԴՍՄ կողմնակիցները հոգեպես ավելի առողջ են

Չնայած տարածված թյուրընկալմանը՝ գերիշխման նկատմամբ կիրքն ամենեւին էլ չի նշանակում սադիզմի նկատմամբ հիվանդագին հակում կամ էլ նույնիսկ քրեական հակումներ:

4. ԲԴՍՄ-ն որոշակի հմտություններ է պահանջում

Այս ենթամշակույթով հրապուրվելը երկու զուգընկերներից էլ բավականին լուրջ հմտություններ ու իրար նկատմամբ անսահման վստահություն է պահանջում:

5. Մարդկանց մեծ մասն իր ցանկությունների մասին պատմում է զուգընկերոջը

ԲԴՍՄ սիրահարների 71 տոկոսն իր զուգընկերոջն անկաշկանդ ասում է, թե ինչ հաճույք է ուզում ստանալ անկողնում, ինչն անկասկած չափազանց կարեւոր է առողջ հարաբերությունների ու լիարժեք բավականություն ստանալու համար:

6. Մարդկանց կեսից ավելին պատմում է իր սեռական ֆանտազիաների մասին

ԲԴՍՄ կողմնակիցների 56 տոկոսն իր սեռական ֆանտազիաների մասին անկեղծ պատմում է իր զուգընկերոջը: Եվ ճիշտ է անում: Անկախ նրանից, թե որքան բարդ իրագործելի են այդ ֆանտազիաները՝ միեւնույն է դրանք կարելի է ու պետք է պատմել զուգընկերոջը:

7. Մարդկանց մեծ մասը ԲԴՍՄ-ին չի մասնակցում

Հարցման մասնակիցների 73 տոկոսն, ավաղ, ասել է, որ երբեք նման փորձարկումների չի մասնակցել: Եվ շատ իզուր …

8. «Ստոպ» բառը չափից քիչ մարդիկ են գործածում

ԲԴՍՄ մասնակիցների միայն 17 տոկոսն է խաղը դադարեցնելու համար գործածում «ստոպ» բառը, ինչը բավականին անսպասելի է ու ոչ անվտանգ:

9. Կանանց ավելի շատ է դուր գալիս պատժված լինելը

Ծեծը կանանց 55 տոկոսի սիրելի դիսցիպլինան է, իսկ ահա տղամարդկանց միայն 50 տոկոսն է բավականություն ստանում դրանից:

10. Կանանց ընդամենը 10 տոկոսին է դուր գալիս գերիշխումը

Կանանց 75 տոկոսը կնախընտրեր կատարել հնազանդ ստրկուհու դերը, ու միայն 8 տոկոսն է գերիշխելու ցանկություն հայտնել: Իսկ տղամարդկանց 48 տոկոսը սիրում է գերիշխել, իսկ 33 տոկոսը՝ դեմ չէ ենթարկվել: Բացի դրանից տղամարդիկ (18 տոկոս) ավելի հաճախ են փոխում դերակատարումները, քան կանայք (16 տոկոս):

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular