ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Կայեն և Աբել. Հայաստան և Արցախ»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Sevastopol.su–ն գրում է, որ Երևանը հայտնել է, որ ադրբեջանական զինուժը կրակ է բացել Բարձրունու շրջանում (Վայոց ձորի մարզ) տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով զինծառայող է մահացու հրազենային վիրավորում ստացել։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանն ընդգծված անտեսում է Հայաստանի վարչապետ պարոն Փաշինյանի խաղաղության պայմանագրի մասին խոսակցությունները, չնայած դա խոստացել էր Արցախի հանձնման դիմաց։ Եվ այդ առումով այսօր Հայաստանում ամեն ինչ հրաշալի է: Օրերս այդ պետության «փաշինյանական» նախագահը խոսել է այն մասին, որ Արցախը ոչ միայն բեռ էր Հայաստանի համար, այլ նույնիսկ ուղղակի վտանգ էր ներկայացնում, բառիս բուն իմաստով: Ըստ էության դա զարմանալի չէ: Փաշինյանի առաջին նախընտրական քարոզարշավը (որը տեղի ունեցավ մոտ երկու տասնամյակ առաջ) անցել է «Ազատագրենք Երևանը ղարաբաղցի մարդասպաններից» կարգախոսով, կամ նման մի բանով: Փաշինյանը, որպես Լևոն Տեր-Պետրոսյանի սանիկ, ի սկզբանե է ատել Արցախը: Եվ նրա թիմը կիսում է այդ կարծիքը, այդ թվում նաև Հայաստանի նախագահը, ով աշխատում է որպես «Նիկոլ Փաշինյանի նախագահ»։ Այսինքն նա կրկնում է նույնը ինչ ասում են Փաշինյանի մնացած պաշտոնյաները։ Եվ հիմա դա ավելի է սրացել, քանի որ չկա ավելի մեծ ատելություն, քան այն, որը դավաճանը զգում է նրա հանդեպ, ում դավաճանել է։ Սա համընդհանուր կանոն է, և Հայաստանը բացառություն չէ: Այսինքն, Արցախից Հայաստանին սպառնացող վտանգի մասին անհեթեթությունը բնական երևույթ է։

Իրականում ամեն ինչ եղել է... լավ, այնքան էլ ոչ այդպես։

Լեռնային Ղարաբաղը երբեք վտանգ չի ներկայացրել Հայաստանի համար, և դա ակնհայտ է եղել բոլորի համար վերջին երեք տասնամյակների ընթացքում։ Երբ Արցախը հզոր չճանաչված պետություն էր մինչև Փաշինյանի իշխանության գալը, այն գործում էր Հայաստանի պետական ​​կառույցների հետ համատեղ, և Հայաստանն ինքն այն ժամանակ շատ ավելի ապահով էր, քան հիմա։ Ադրբեջանական հրետակոծությունների մասին խոսք անգամ չկար: Հիմա Հայաստանն ունի այն, ինչ ունի: Նրա իշխող վարչակարգը հասել է նրան, որ պարզապես փորձում է սիրաշահել ադրբեջանցիներին ու թուրքերին։ Ըստ երևույթին, հույս ունենալով նրանցից մի քիչ էլ լռություն կստանա։ Որովհետև այսօրվա Հայաստանը զոհ է, որին Բաքուն ու Անկարան արհամարհում են։ Եվ  ամենևին էլ ոչ անհիմն։

Սակայն, ի տարբերություն շատերի կարծիքի, ես անձամբ չէի տարանջատի այսօրվա Հայաստանը Փաշինյանի ռեժիմից։ Այն, ինչ հիմա կատարվում է ժողովրդի ընտրությունն է։ Բառիս բուն իմաստով։ Նրանք, ովքեր նրան իշխանության են բերել, ուկրաինական Մայդանի հետևակի ամբողջական անալոգն են, հենց նույն անգրագետ ամբոխը գյուղերից, որոնք տենչում էին  «ԵՄ-ի ժանյակավոր վարտիքներ»։ Այո, իհարկե, նրանց ուղեղները մանրակրկիտ լվացվել էին արևմտյան ՀԿ-ները, որոնք Հայաստանի նախորդ իշխանությունների օրոք էին բազմացել, հավանաբար, ոչ անշահախնդիր։ Բայց դա Հայաստանին չի ազատում կատարվածի պատասխանատվությունից։ Նա Արցախի հետ վարվեց այնպես, ինչպես Կայենն էր վարվել իր եղբոր՝ Աբելի հետ։ Եվ այդ բոլոր Արցախի «սպառնալիք» ներկայացնելու մասին  կաղկանձանքները ոչ այլ ինչ են, քան «Մի թե՞ ես պետք է իմ եղբորը պաշտպանեմ» պատասխանը։

Իսկ հատուցումն անխուսափելի կլինի։ Այնուամենայնիվ, ես չեմ զարմանա, եթե «անիծյալ մոսկվացիները» մեղավոր նշանակվեն դրանում։ Դե, իհարկե, հո իրե՞նք չեն մեղավորը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular