ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մաշտոցի պողոտայում վրաերթի ենթարկված երեխայի վիճակը ծանր է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանում երեկ գրեթե նույն պահին մահվան ելքով երկու վրաերթ է գրանցվել։ Դրանց հետևանքով զոհվել են երկու կանայք, մեկ կին ու մեկ երեխա գտնվում են հիվանդանոցում։ ՔԿ-ից հայտնում են՝ նախաձեռնվել են քրեական վարույթներ։

Կոմիտեից մանրամասնում են՝ դեկտեմբերի 5-ին՝ ժամը 18։15-ի սահմաններում, գրեթե միաժամանակ, մահվան ելքով երկու վրաերթ է տեղի ունեցել Երևան քաղաքում։

Մաշտոցի պողոտայի 20/4 հասցեի դիմացի հատվածում Երևան քաղաքի 28-ամյա բնակչի կողմից վարած «Porshe» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ Շիրակի մարզի Արթիկ համայնքի բնակիչներ` հարազատներ 38-ամյա և 59-ամյա երկու կանանց և 4-ամյա մի երեխայի։

Վրաերթի հետևանքով 38-ամյա կինը տեղում մահացել է, իսկ մյուս երկու անձինք տեղափոխվել են բժշկական կենտրոններ։

Դեպքի առթիվ 2023 թվականի դեկտեմբերի 5-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ՃՏՀ քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, և կատարվում է նախաքննություն։

Կատարվել է դեպքի վայրի զննություն, առգրավվել են տարածքում առկա տեսանկարահանող սարքերի պարունակությունը:

Բուժհաստատություն տեղափոխված կնոջ և երեխայի վիճակը, նախնական տվյալներով գնահատվում է ծանր։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular