ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալիեւը Բորելին մեղադրել է Ղարաբաղը լքած հայերի թվի մասին ստելու մեջ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սուտ է անվանել ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելի հայտարարությունը, թե 150 հազար հայ լքել է Ղարաբաղը։

ՀՀ կառավարության տվյալներով՝ սեպտեմբերի 24-ից մինչև ամսվա վերջ Ղարաբաղից Հայաստան է մեկնել 100 հազար բնակիչ։ Ավելի վաղ Բորելը ԵՄ-Մարդու իրավունքների ՀԿ-ների 25-րդ ֆորումում իր ելույթում ասել էր, որ Ադրբեջանի գործողությունների արդյունքում Ղարաբաղի 150 հազար հայ բնակիչ լքել է իրենց տները։

«Ես ափսոսում եմ, որ նման փորձառու եվրոպացի դիվանագետը ստում է: Նա (Բորելը – խմբ.) ասաց, որ 150 հազար հայ լքել է Ղարաբաղը: Սա բացարձակապես կեղծ հայտարարություն է», ասել է նա: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular