ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգի իրագործման համար տնտեսական հաշվարկներ արվել են․ վարչապետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգի իրագործման համար տնտեսական հաշվարկներ արվել են։

Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին, թե կա արդյոք հաշվարկ, թե «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգը իրագործման դեպքում տնտեսական ինչ օգուտներ կբերի երկրին։

«Կան այդպիսի հաշվարկներ և դրանք կարող ենք տրամադրել, միջազգային կազմակերպության կողմից արված հաշվարկներ են։ Երկրորդ՝ «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգը միայն տնտեսական հաշվարկ չի, այն շատ ավելի ընդարձակ և շատ ավելի համապարփակ նախագիծ է, զուտ միայն տնտեսական նշանակություն չունի, այն ունի շատ ահռելի քաղաքական, անվտանգային, տարածաշրջանային նշանակություն»,- ասաց Փաշինյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular