ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ես ուզում էի վերադառնալ «Բարսելոնա», բայց դա հնարավոր չէր. Մեսսի

ՍՊՈՐՏ

«Ոսկե գնդակի» ութակի դափնեկիր Լիոնել Մեսսին պատմել է, թե ինչ առաջարկներ է ունեցել ամռանը նախքան ամերիկյան «Ինտեր Մայամիի» հետ պայմանագիր կնքելը։

«Ես մի քանի առաջարկներ ունեի։ Այդ ամենը պետք էր քննարկել ընտանիքիս հետ, վերլուծել ու որոշում կայացնել։ Առաջինը «Բարսելոնա» վերադառնալն էր, բայց դա հնարավոր չէր։ Ես ուզում էի վերադառնալ, բայց դա տեղի չունեցավ։

Ես առաջարկ ունեի Սաուդյան Արաբիայից ու երկար մտածում էի այնտեղ տեղափոխվելու մասին։ Նրանք ուժեղ առաջնություն ունեն ու այն կարող է շատ կարևոր լիգա դառնալ առաջիկայում։ Ես լրջորեն դիտարկում էի MLS-ում, կամ Սաուդյան Արաբիայում շարունակելու տարբերակը»,- Մեսսիի խոսքերն է մեջբերում The Times-ը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular