ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուշագրավ տարրեր ՀՀԿ շուրջ նախընտրական սկանդալում. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դպրոցների և մանկապարտեզների տնօրենների գերակշիռ մեծամասնությունը ՀՀԿ-ի համար մարդկանց ցուցակագրելուց հետո փաստաթղթերը ներկայացրել է մարզպետարաններ, քաղաքապետարաններ, գյուղապետարաններ և Երևանի թաղապետարաններ: Այլ կերպ ասած՝ ՀՀԿ օգտին ցուցակագրման այս ողջ գործընթացը կազմակերպված է եղել ոչ միայն այդ կուսակցության, այլ նաև պետական կոնկրետ կառույցների կողմից՝ վերջիններիս ղեկավարների մասնակցությամբ և հանձնարարությամբ:

Սա նշանակում է, որ ՀՀԿ-ն ընտրությունների նախաշեմին գործի է դրել վարչական ռեսուրսները՝ այն ծառայեցնելով սեփական շահերին:

Այս ամենի վերաբերյալ «Ժողովուրդ»-ը փորձեց մեկնաբանություն ստանալ ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանից, սակայն վերջինս հարցը լսելուց անմիջապես հետո հայտարարեց. «Ես հիմա նախընտրական շտաբում եմ, խորհրդակցության եմ: Ձեր հարցերը գրավոր ուղարկե՛ք շտաբին»: Իսկ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը փոխանցեց, որ ինքը խիստ զբաղված է և չի կարող պատասխանել մեր հարցերին: Դե, իհարկե»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular