Հասարակական ամենամեծ հնչեղություն ստացած ավտովթարները
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՀեղինակ՝ Էմին Յան/Asekose.am
1971 թվականի հունիսի 17-ին Խորհրդային Միությունը և Հատկապես Խորհրդային Հայաստանը Ցնցեց ողբերգական մի լուր. Ավտովթարից զոհվեց Խորհրդային Հռչակավոր Գրող Պարույր Սևակը. Բեռնատար մեքենայի բախման հետևանքով գյուղի ճանապարհին զոհվեց մեծ գրողը և նրա կինը Նելլի Մենաղարաշվիլիին: Պարույր Սևակի և նրա կնոջ հուղարկավորության ժամանակ այնքնա մարդ է եղել, որ նույնիսկ թաղման մասնակիցների մեջ հրմշտոց է սկսվել: Իր զոքանչի քառասունքին մեկնելու ժամանակ զոհված Սևակի ավտովթարը այնպիսի հնչեղություն ստացավ, որ տասնյակ վարկածների մեջ նշվում էր Սևակի մեքենա վարելու վատ իմացությունից մինչև Սովետական Միության ամենավերին Իշխանությունների կողմից որպես կազմակերպված ավտովթար:
Լուսանկարում՝ Պարույր Սևակի ծնողների այցելությունը նրա շիրիմին
Աշխարհի ամենահայտնի Բրիտանացիներից 3-րդը` Արքայադուստր Դիանան զոհվեց փարիզում 1997 թվականի օգոստոսի 31-ին: Ամբողջ աշխարհի մամուլի և հեռուստատեսության համար մեկ նորությունը նրա ողբերգական ավտովթարն էր: Դիանան մահացավ Սալպետրիեր հիվանդանոցում, իսկ իր վարորդը՝ անմիջապես դեպքի վայրում: բնապահպան, բարեգործ, հումանիստ, Դիանայի ավտովթարը հասարակության համար մնաց միֆ: Արքայադուստր Դիանան թաղված է Սփենսերների ընտանեկան գերեզմանատանը մի առանձին լճի կենտրոնում գտնվող կղզում, որտեղ ոչ մի կենդանի շունչ չկա։ Դիանայի մեքենան հետապնդող լրագրողներ, քաղաքականություն այսօրինակ երևութները էլ ավելի խճճեցին 20-րդ դարի ամենահայտնի վթարներից մեկը:
2006 թվականի հոկտեմբերի 15-ին Սևան-Մարտունի մայրուղում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մահացած Հանրահայտ Երգչուհի Վարդուհի Վարդանյանի մահը ցնցեց ողջ հասարակությանը և Հեռսուտամեդիան: 30 ամյա երգչուհու հոգեհանգստի և հուղարկավորության մասնակիցների ահռելի թվի պատճառով նրա աճյունը դրեցին Օպերայում: Վարդուհի Վարդանյանի ավտովթարից հետո հասրակաության մեջ չի եղել այնպիսի վարկած որ վթարը կարող է կազմակերպված լինել: Այդպիսի սեր ու հարգանք էր վայելում նա: Վարդուհի Վարդանյանի հուղարկավորությանը ներկա էր Հայկական ողջ Շոու-Բիզնեսը, պետական պաշտոնյաներ, արտիստներ, հասարակակ քաղաքացիներ:
2009 թվականի հունիսի 22-ին ողբերգական վթարից զոհվեցին «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Որոգայթ» հեռուստասերիալի դերասաններ 34-ամյա Գեղամ Խանդիլյանը («Որագայթի» Գոքոր) և 36-ամյա Արամ Միսկարյանը («Որոգայթի» Գարիկ)։ «BMW-745» մեքենան, որ վարելիս էր եղել Գեղամ Խանդիլյանը, բախվել էր ճամփեզրի ծառին և շրջվել։ Մյուս ուղևորը՝ Էդգար Տեր-Աբրահամյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր Էջմիածնի հիվանդանոց և ստանալով համապատասխան բուժում՝ դուրս էր գրվել: Հարուցվեց քրեական գործ որի ընթացքում Էդգարի խոսքերը դարձան գործի ամենամութ ու հասարակական հնչեղություն ստացած արտահայտություն «Ես բան չեմ հիշում, մրսում էի (հունիս ամսին): Նստեցի նստատեղին, քնեցի: Երբ զարթնեցի, արդեն հիվանդանոցում էի»: Դատական քննությունը փակվեց: Քրեական գործը կարճվեց և Երիտասարդ դերասանների ողբերգական վթարը թողեց բազմաթիվ հարցականներ:
Հասարակությունը դեռ չէր մարսել Վլադիմիր Աբաջյանի, Մարկ Սաղաթելայնի, Ազատ Գասպարյանի և Սոս Սարգսյանի կորուստները որոնք մեկը մյուսին հաջորդեցին իրար, իր ծննդյան օրը Հոկտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը ավտովթարից մահացավ Հայտնի դերասան Երվանդ Ենգիբարյանը: Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի Աստղի լույսը մարեց 30 տարեկանում: Թատերական հասարակությունը Ծափերով ճանապարհեց Հայ թատրոնի և կինոյի ամենախարիզմատիկ արտիստներից մեկին:
2013 թ․ հոկտեմբերի 20-ին Եղվարդ–Երևան ավտոճանապարհին Վթարի ենթարկվեց Հանրահայտ դերասան Վարդան Պետրոսյանը: Զոհվեցին 16 ամյա Էդգար և Էդուարդ Հակոբյանները: Ինքը դերասանը տեղափոխվել էր հիվանդանոց: Տեղի ունեցած ողբերգությունը դարձավ ողջ ԶԼՄ-ների Թիվ 1 լուրը: Համացանցում նրան նույնիսկ սկսեցին անվանել մարդասպան: Հասարակությունը բաժանավեց 3 բանակի, մարդիկ ովքեր կարծում էին որ վթարի մեղավորը Վարդան Պետրոսյանն է, մյուս մասը ասում էր որ Վարդանի անունը պետք չ դրոշակ սարքել և այս դժբախտությունը կարող է պատահել յուրաքանչյուրի հետ, իսկ 3-րդ կողմը ովքեր նրա երկրպագուներն էին պնդում էին որ վթարը եղել կազմակերպված Վարդանի թաքնված թշնամիների կողմից: Դատական նիստերը վերածվեցին Շոուի: Պատմությունը հասավ Եվրոպա. և հատկապես Ֆրանսիայի իշխանությունների վերին օղակները փորձում էին օգնել իրենց քաղաքացուն: Մինչև անգամ Շառ Ազնավուրը խառնվեց այս գործին: Այս բոլոր աղմուկները մի կողմ դրած փաստացի կորուստ ունեցանք բոլորս: 2 Չքնաղ երիատասարդների կյանք այլևս ետ չենք բերի և Նույն Վարդան Պետրոսյանին այլևս բեմում չենք տեսնի: