ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տան ինքնաշեն վերելակի և երկաթե կառուցատարրերի միջակայքից երիտասարդի դի է դուրս բերվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Դեկտեմբերի 6-ին, ժամը 23։01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շահումյան 7-րդ փողոցի 1-ին նրբանցքում գտնվող սեփական տներից մեկի վերելակի հորանում դի կա. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հայտնել է ՀՀ փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Փրկարարները տան ինքնաշեն վերելակի և երկաթե կառուցատարրերի միջակայքից դուրս են բերել Լ․ Շ․-ի (ծնված 1997 թ․) դին և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular