Ուզո՞ւմ եք թողնել ծխելը, բայց չի՞ ստացվում, ուրեմն այս նյութը հենց ձեզ համար է
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ3. Առաջին շաբաթվա ընթացքում, մինչև նոր կենսակերպին սովորելը, կարելի է ծխել: Սակայն այս դեպքում պարտադիր հաշվեք, թե քանի ծխախոտ եք ծխել:
4. Փորձեք գտնել մարդկանց, ովքեր կաջակցեն ձեզ:
5. Ցանկացած օր քչացրեք ծխախոտի քանակը: Ծխեք վերջին տուփը և այլևս ծխախոտ մի գնեք:
6. Առողջ սնունդ կերեք, շատ ջուր խմեք: Այս ամենը ձեր օրգանիզմին կօգնի վերականգնվել և հաղթահարել նիկոտինից կախվածությունը:
7. Հանգստացրեք ձեզ այն մտքով, որ տանջանքները շուտով կավարտվեն: Ծխախոտի փոխարեն՝ փորձեք հետաքրքիր այլ տարբերակներ:
8. Եթե ցանկանում եք ծխել, ապա այն փոխարինեք խնձորով: Կարող եք որպես այլընտրանք՝ ընտրել կոնֆետները:
9. Ձեր հաջողությունների մասին պատմեք ձեր շրջապատին:
10. Եթե մի քանի օր շարունակ չեք ծխել, ձեզ որևէ բանով խրախուսեք:
11. Եթե ցանկանում եք ծխել, խորը շունչ քաշեք, փակեք աչքերը, ձեռք տվեք ձեր գլխին, ականջներին: Փորձեք հասկանալ, թե ինչու պետք է ծխել, և կհասկանաք, որ դա անելու որևէ իմաստ չկա:
12. Հիշեք, թե որքան գումար եք խնայել՝ ծխախոտ չգնելով:
13. Հրաժարվեք, երբ ձեզ առաջարկում են ծխել:
14. Ֆիզիկական վարժություններ կատարեք, պարեք ռիթմիկ երաժշտության տակ:
15. Զբոսնեք մաքուր օդին:
16. Անընդհատ պատկերացրեք, թե որքան օգուտ կունենաք, եթե չծխեք:
17. Ճաշացանկում ավելացրեք համեմունքներ: Կիտրոնով թեյը ձեզ կարող է օգնել այն ժամանակ, երբ ցանկանում եք ծխել: