ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը ցանկանում է երկարաձգել ԽՍՀՄ-ում ծնված անձանց քաղաքացիություն ստանալու ժամկետը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի միգրացիոն ծառայությունները ցանկանում են երկարացնել նախկին խորհրդային հանրապետություններում ծնված անձանց քաղաքացիություն ստանալու ժամկետը։ Այս մասին Ազգային ժողովի նիստում՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ՝ դեկտեմբերի 7-ին, հայտարարեց Հանրապետության ՆԳՆ միգրացիոն և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը։

Նրա խոսքով՝ խոսքը հիմնականում Հայաստանում ապրող հայերի մասին է, որոնք դեռ չունեն ՀՀ քաղաքացիություն։

«Քաղաքացիություն ստանալու վերջնաժամկետը լրանում է 2023 թվականի դեկտեմբերի 31-ին»,- ասաց Ղազարյանը։

 

Ծառայությունն առաջարկում է այդ ժամկետը երկարացնել երեք տարով՝ մինչև 2026 թվականը։

Այս որոշումը, ինչպես նշեց ծառայության պետը, պայմանավորված է նրանով, որ դեռևս որոշակի թվով մարդիկ քաղաքացիության հարցերով դիմում են միգրացիոն ծառայություն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular