Պուտինը կարծում է, որ Ռուսաստանի աճի տեմպերն առաջ են ԵՄ բոլոր առաջատար երկրներից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) մինչ օրս աճել է 3,2 տոկոսով, իսկ մինչև տարեվերջ սպասվում է 3,5 տոկոս աճ, գրում է Известия-ն։
«Այսպես, այս տարվա 10 ամիսների ընթացքում Ռուսաստանի համախառն ներքին արդյունքն աճել է 3,2 տոկոսով։ Այսօր այն արդեն ավելի բարձր է, քան արևմտյան պատժամիջոցների հարձակումից առաջ էր։ Ակնկալվում է, որ մինչև այս տարվա վերջ, ամեն դեպքում, մենք բոլորս իսկապես հույս ունենք դրա վրա, ՀՆԱ-ն կաճի առնվազն 3,5%-ով»,- ասել է Պուտինը։
Նա հավելել է, որ Ռուսաստանի աճի տեմպերն առաջ են անցել Եվրամիության (ԵՄ) բոլոր առաջատար երկրներից։