ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քուչակ-Շենավան ճանապարհին մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան (լուսանկարներ)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Դեկտեմբերի 8-ին, ժամը 08:29-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քուչակ-Շենավան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ապարան-Հարթավան ավտոճանապարհի 13-րդ կմ-ին բախվել են «Opel Zafira» (վարորդ՝ Ս. Մ., ծնված 1986 թ․), «Opel Astra» (վարորդ՝ Ա. Հ., ծնված 1989 թ.), «GAZ» (վարորդ՝ Մ. Վ., ծնված 1976 թ.), «VAZ» (վարորդ՝ Ն. Մ., ծնված 1990 թ․) մակնիշների ավտոմեքենաները և «MAN» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ս. Թ., ծնված 1981 թ.)։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, «GAZ» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ն. Վ.-ն (ծնված 2004 թ․) և Գ. Ու.-ն (ծնված 1991 թ․) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար։

ՃՏՊ-ի հետևանքով բժշկական կենտրոն է տեղափոխվել ևս 5 քաղաքացի։

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

Լուսանկարներն այստեղ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular