ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտահերթ նիստ կգումարի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտահերթ նիստ կանցկացնի Գազայում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Սպասվում է բանաձևի քվեարկություն, որը կոչ է անում անհապաղ մարդասիրական զինադադար հաստատել, հայտնում է «Вести Израиля»-ն։

Նիստը նախաձեռնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, որը համապատասխան նամակ է հղել Անվտանգության խորհրդին՝ 2017 թվականին ՄԱԿ-ի ղեկավարի պաշտոնը ստանձնելուց հետո առաջին անգամ օգտագործելով ՄԱԿ-ի կանոնադրության 99-րդ հոդվածը (իրավունքը  Անվտանգության խորհրդին այն հարցերին տեղեկացնելու իրավունքը, որոնք, գլխավոր քարտուղարի կարծիքով, կարող են սպառնալ միջազգային խաղաղության և անվտանգության պահպանմանը):

Որպեսզի բանաձևն ուժի մեջ մտնի, Անվտանգության խորհրդի 15 անդամներից առնվազն 9-ը պետք է կողմ քվեարկեն դրան։ Մեծ է հավանականությունը, որ բանաձևը կընդունվի։ Պարզ չէ՝  արդյո՞ք, ԱՄՆ-ը կկիրառի իր վետոյի իրավունքը

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular