ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աշխատանքից կազատվի ոչ միայն մանկապարտեզի աշխատակիցը, այլ նաև տնօրենը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս օրերին ակտիվորեն տարածվեց ու քննարկվեց մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործող թիվ 94 մանկապարտեզի խմբերից մեկում դաստիարակի հետ կապված, մեղմ ասած, տհաճ միջադեպը, մասնավորաբար նրա խայտառակ պահվածքը երեխաների նկատմամբ:

«Փաստ» թերթի տեղեկություններով, աղմկահարույց այս հարցը ստացել է համապատասխան ընթացք, և Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ աշխատանքից կազատվի ոչ միայն նշյալ դաստիարակը, այլև թիվ 94 մանկապարտեզի տնօրենը:

Ի դեպ, մեր տեղեկություններով, երեկ քաղաքապետարանում մանկապարտեզների տնօրենների հետ են հանդիպել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն ու քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը: Նրանք նախադպրոցական ուսումնական հաստատությունների ղեկավարներին զգուշացրել են, որ քաղաքապետարանն անհանդուրժող է լինելու ցանկացած խախտման, անվայել պահվածքի, երեխաների նկատմամբ բռնության որևէ դեպքի նկատմամբ:

Մեր աղբյուրի փոխանցմամբ, նաև նշվել է, որ նման որևէ դեպքի պարագայում աշխատանքից կազատվի ոչ միայն մեղավոր աշխատակիցը, այլ նաև տվյալ մանկապարտեզի տնօրենը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular