ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 09 դեկտեմբեր)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Կաշառակերության դեմ պայքարի միջազգային օրը, Ցեղասպանությունների զոհերի հիշատակի համաշխարհային օր, Ռուսաստան՝ Հայրենիքի հերոսների օր:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1883– ծնվել է արևմտահայ հայտնի գրող, ուսուցիչ և մանկավարժ Հակոբ Օշականը։
1904– ծնվել է թատրոնի և կինոյի մեծանուն դերասանուհի Արուս Ասրյանը։
1918 –Ախլքալակի և Բորչալուի նահանգներում սկսվել է հայ-վրացական ընդհարում, որը տևել է մինչև դեկտեմբերի 31-ը։
1942 – առաջին անգամ բեմադրվել է Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետը:
1948 - ՄԱԿ-ի գլխավոր համաժողովը վավերացրել է ցեղասպանության մասին կոնվենցիան։
1957– վախճանվել է թատրոնի դերասանուհի Ռուզաննա Վարդանյանը:
1958 –վախճանվել է խորհրդահայ ֆիզիոլոգ, ակադեմիկոս Լևոն Օրբելին։
1964 –վախճանվել է գրականագետ Ասատուր Ասատրյանը։
1970 –վախճանվել է խորհրդահայ ավիակոնստրուկտոր Արտեմ Միկոյանը։
1991– Երևանի Կարլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտը վերանվանվել է Հայաստանի Պետական ճարտարագիտական համալսարանի։
2004-Կառավարության որոշմամբ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը մասնավորեցվել է շուրջ 40 միլիոն դոլարով: Կոմբինատի բաժնետոմսերը վաճառվում են չորս մասնավոր ընկերությունների: Գերմանական «Քրոնիմեդ» ընկերությունը ստացել է ընկերության բաժնետոմսերի 60 տոկոսը, Երևանի «Մաքուր երկաթ» գործարանը՝ 15, «Արմենիան Մոլիբդենիում փրոդակշն» փակ բաժնետիրական ընկերութունը և «Զանգեզուր Մայնինգ» ընկերությունը՝ 12,5-ական տոկոսներ։
2005- Պեկինի Օլիմպիական խաղերում ոսկե մեդալ շահած հայաստանցի մարզիկները ստացել են 700 հազարական դոլար պարգևավճար:
2013- ԱԺ ընդդիմադիր պատգամավոր, ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» միավորման կառավարման խորհրդի ձևավորման մասին:
2018 - Հայաստանում տեղի են ունեցել Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններ, որ արդյունքում Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքը հաղթել է ձայների ճնշող մեծամասնությամբ՝ 70,43 տոկոսով, երկրորդ տեղում է հայտվել «Բարգավաճ Հայաստան»-ը 8,27 տոկոսով, և եռյակը եզրափակել է «Լուսավոր Հայաստան»-ը 6,37 տոկոս։
2021-Ռոմանոս Պետրոսյանը նշանակվել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավար:
ԱՇԽԱՐՀՈՒՄ
536 —բյուզանդա-գոթական պատերազմների ժամանակ Հռոմի օսթգոթական կայազորը Պորտա-դել- Պոպոլո դարպասով լքել է քաղաքը, և նույն օրը Ավանակների դարպասով քաղաք է մտել Վելիսարիայի 5 հազարանոց բանակը, որի արդյունքում Հռոմի 60-ամյա բարբարոսական կառավարումից հետո Հռոմը կրկին դարձել է հռոմեական։
1048 —վախճանվել է միջինասիացի գիտնական-հանրագիտարանագետ Աբու Ռայհան Ալ-Բիրունին։
1437 —վախճանվել է Հունգարիայի և Խորվաթիայի թագավոր, Սուրբ Հռոմեական կայսրության կայսր Սիգիզմունդ 1-ինը։
1489 —տեղի է ունեցել Ռեկոնսկիստիայի ամենակարևոր դրվագներից մեկը, 7 տարյա պաշտպանությունից հետո Ֆերդինանդի և Իզաբելլայի բանակները մավրներից հետ են գրավել Բազան։
1608 –ծնվել է անգլիացի բանաստեղծ Ջոն Միլթոնը։
1641 —վախճանվել է ֆլամանդրիացի գեղանկարիչ Անտոն վան Դեյկը։
1717– ծնվել է գերմանացի հնագետ Յոհան Յոախիմ Վինկելմանը:
1748 —ծնվել է ֆրանսիացի քիմիկոս Կլոդ Լուի Բերտոլլեն։
1814 —վախճանվել է անգլիացի գյուտարար, հիդրոտեխնիկայի հիմնադիրներից մեկը հանդիսացող Ջոզեֆ Բրամը։
1824– Այակուչոյի ճակատամարտում Իսպանիայի նկատմամբ տարած հաղթանակով Պերուն գրեթե ապահովել է իր ակախությունը:
1842 –ծնվել է ռուս մանր բուրժուական հեղափոխական, անարխիզմի տեսաբան, աշխարհագրագետ-երկրաբան Պյոտր Կրոպոտկինը։
1905 –ծնվել է ռուս աշխարհագրագետ Իննոկենտի Գերասիմովը։
1916– ծնվել է ամերիկացի հանրահայտ դերասան, Հոլիվուդյան կենդանի լեգենդներից մեկը հանդիսացող Քըրք Դուգլասը:
1952 —ծնվել է ռուս լրագրող, քաղաքական կոնսուլտանտ, ինտելեկտուալ հեռուստախաղերի բազմակի հաղթող Անատոլի Վասերմանը։
1953 - «Ջեներալ Էլեկտրիկս» ընկերությունը հայտարարել է իր բոլոր կոմունիստ աշխատակիցների աշխատանքից ազատման մասին։
1968 – ամերիկացի գիտնական գյուտարար Դուգլաս Էնգելբարտը առաջին անգամ ցուցադրել է իր ստեղծած համակարգչային մկնիկը:
1987 –ծնվել է ճապոնական արմատներով ամերիկացի շախմատիստ, գրոսմայստեր Հիկարու Նակամուրան։
1992 —Սոմալիում սկսվել ՄԱԿ-ի մարդասիրական օպերացիան։
1996 – թողարկվել է Օպերա դիտարկիչի առաջին տարբերակը:
2001 —Ռուսաստանի Ամուրի մարզի Գոնժա կայարանում բախվել են երեք բեռնատար գնացքներ։
2010 –վախճանվել է գերմանացի գիտնական, աստվածաբան Հերման Գոլցը։
2019 —վախճանվել է շվեդական երգչուհի, կոմպոզիտոր, երգերի հեղինակ, դաշնակահարուհի «Roxette» փոփ խմբի երգչուհի Մարի Ֆրեդրիկսոնը։
Կ.Խաչիկյան