ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վրաստանի նախագահը մասնակցել է «Մեր ձայնը՝ Եվրամիությանը» երթին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մասնակցել է «Մեր ձայնը՝ Եվրամիությանը» երթին։ Հանրահավաքի ժամանակ պետության ղեկավարը հույս է հայտնել, որ Վրաստանը շուտով կստանա ԵՄ թեկնածուի կարգավիճակ, հայտնում է Грузия Online-ը։

«Այնքան շատ մարդ է եկել, այնքան ձայն է տրվել Եվրոպային։ Եվրոպան մի տարածք է, որտեղ մարդիկ կարևոր են, նրանց ազատ կարծիքը կարևոր է։ Ես իսկապես հուսով եմ, որ այս ազատ կարծիքը հաշվի կառնվի, և դեկտեմբերի 15-ից հետո մենք ևս մեկ անգամ կնշենք։ Այնուհետև մենք կսկսենք նախապատրաստվել հաջորդ տարվան, որը ոչ պակաս կարևոր կլինի։

Սա խաղաղ երթ է, ժողովրդի կարծիքի ու կամքի խաղաղ արտահայտում, որը նրանք այս ընթացքում ցուցաբերել են տարբեր նախաձեռնություններով։ Սա նախաձեռնություն է, որին մենք բոլորս միանում ենք Եվրամիությանը ուղղված գլխավոր ուղերձով, որ մենք ուզում ենք Եվրոպան»,- ասել է Վրաստանի նախագահը։

 

«Մեր ձայնը՝ Եվրամիությանը» երթը ավարտվեց Եվրոպայի հրապարակում, որտեղ մասնակիցները խորհրդանշական կերպով պարզեցին ԵՄ 33 մետրանոց դրոշը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular