ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բանակից խուսափածները կազատվեն քրեական հետապնդումից

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՀՀ կառավարության այսօրվա նիստում սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը որպես չզեկուցվող հարց գործադրին է ներկայացրել կառավարության դրական եզրակացությունը Ազգային ժողովի Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի հեղինակած օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ:

«Հավանություն տալ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառա­վա­­րու­թյան եզրակացության նախագծին և այն սահմանված կար­գով ներկայացնել Ազգային ժողով»,- նշված է կառավարության արձանագրային որոշման նախագծում:

Արամ Մանուկյանն այս տարվա փետրվարի 28-ին ԱԺ-ում շրջանառության մեջ է դրել «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենսդրական նախագիծը: Պատգամավորն առաջարկում է «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքի 1-ին հոդվածում «2009 թվականի մայիսի 1-ն» բառերը փոխարինել «2017 թվականի մայիսի 1-ն» բառերով:

Ըստ Արամ Մանուկյանի հիմնավորման, «Զինապարտության մասին» օրենքի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից խուսափած ու 27 տարին լրացած ՀՀ քաղաքացիները, խուսափելով քրեական հետապնդումից, չեն վերադառնում հայրենիք: Այդ քաղաքացիների նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու նպատակով արդեն մի քանի անգամ կատարվել է փոփոխություն, որը մեծ խթան է հանդիսացել հազարավոր երիտասարդների վերադարձը Հայրենիք ապահովելու գործում:

Օրենքի ընդունմամբ ակնկալվում է, որ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքի գործողության ժամկետի երկարաձգումը հնարավորություն է տալիս 27 տարին լրացածպարտադիրզինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին սահմանված ժամկետումմուծել համապատասխան վճարըվերադառնալ հայրենիք եւ ազատվել քրեականհետապնդումից:

Ըստ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության մարտի 7-ի եզրակացության՝ նախագիծը չի հակասում Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, ՀՀ-ի վավերացրած միջազգային պայմանագրերին եւ ՀՀ օրենքներին: Վարչությունը, սակայն տեխնիկական խնդիրներ է գտել պատգամավորի ներկայացրած նախագծում: «Օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը` … առաջարկվում է «2009 թվականի մայիսի 1-ն» բառերը փոխարինել «2017 թվականի մայիսի 1-ն» բառերով, մինչդեռ օրենքի 1-ին հոդվածում «2009 թվականի մայիսի 1-ն» բառեր գոյություն չունեն: Այդ առումով նախագծով առաջարկվող փոփոխությունը վերանայման կարիք ունի: Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան»,- ասված է վարչության եզրակացության մեջ:

Նշենք, որ գործող օրենքի 1-ին հոդվածում վիճահարույց բառերը «2012 թվականի նոյեմբերի 1-ն» բառերն են:

Ազգային ժողովի պաշտոնական կայքից էլ տեղեկանում ենք, որ այս նախագիծը դեռեւս ներառված չէ ԱԺ առաջիկա նստաշրջանի օրակարգում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular