ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սպանություն` Երևանում. հիվանդանոց տեղափոխված վիրավորներից 26-ամյա տղան գիտակցության չգալով մահացել է. կա վիրավոր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեկ՝ դեկտեմբերի 10-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:05-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «աջ զստափոսում (որովայն) առկա երկու ծակած, կտրած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու:

Որոշ ժամանակ անց շտապօգնության բժիշկները «աջ նստատեղի կտրած, ծակած վերք» ախտորոշմամբ նշված բժշկական կենտրոն են տեղափոխում ևս մեկ քաղաքացու:

Բժիշկները դարձյալ ոստիկաններին հայտնում են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակ չէ կատարվածի մասին բացատրություն տալու: 

Ոստիկանները պարզել են, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Շոպրոնի փողոցից:

Ոստիկանները պարզել են նաև, որ վիրավորներն են Տավուշի մարզի բնակիչ, 26-ամյա Դավիթ Ս.-ն և Երևանի բնակիչ, 27-ամյա Գևորգ Մ.-ն:

Ահազանգով ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Հիվանդանոցից որոշ ժամանակ անց ահազանգել են Ոստիկանության Նոր Նորքի բաժին և հայտնել, որ վիրավորներից Դավիթ Ս.-ն գիտակցության չգալով մահացել է:

Դեպքի փաստով Ավան և Նոր նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանությունն ու Քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ դեպքի հանգամանքները, սպանությունը կատարող անձի ինքնությունը պարզելու, նրան և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ: 

Գ. Շամշյանի տեղեկություններով, ոստիկանները օպերատիվ տվյալներով պարզել են դանակահարողի ինքնությունը:

Նախաքննության շահերից ելնելով՝ որոշ մանրամասներ չենք հայտնում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular