ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կանացի իմաստության 10 գլուխգործոց աֆորիզմներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Երևի ոչ ոք չի վիճի այն պնդման հետ, որ կանայք իրենց յուրահատուկ ձևով են հասկանում աշխարհը և դրանում կատարվող իրադարձությունները։

Կնոջ խորհրդավոր հոգին հասկանալը գրեթե անհնար է, սակայն փորձել, այնուամենայնիվ, պետք է։

Առավել ևս, որ մարդկության գեղեցիկ սեռի ներկայացուցիչները պատրաստակամորեն կիսվում են իրենց մտքերով այն մասին, ինչը կարևոր են համարում։

Կանայք երկու զենք ունեն՝ թարթիչներին ծավալ հաղորդող սևաներկ և արտասուք. միակ խնդիրն այն է, որ դրանք չի կարելի միաժամանակ օգտագործել։

Այն կինը, ով վստահ է սեփական գեղեցկության վրա, կկարողանա դրանում համոզել նաև մնացածին։

Կա ժամանակ աշխատելու և կա ժամանակ սիրելու համար. որևէ այլ ժամանակ չկա։

Կինը, ով չի սիրում իր տղամարդու թերությունները, ընդհանրապես չի սիրում իր տղամարդուն։

Սեր, սեքս և ուտելիք. սրանք այն բաներն են, որոնք մեզ իսկապես երջանկացնում են։

Կյանքում պետք է փորձել ամեն բան, իսկ հետո հաջողությամբ մոռանալ որոշ բաների մասին։

Ուրիշների կարծիքի վրա թքած ունենալը ապահովում է հանգիստ և երջանիկ կյանք։

Գեղեցկանալ պետք է սկսել հոգուց և սրտից, այլապես ոչ մի կոսմետիկա չի օգնի Ձեզ։

Կյանքում պետք է քայլել բարձր գլխով, սակայն բարձր ցցած քթով՝ երբեք։

Կանայք երեք բան չեն ներում, սակայն ոչ ոք չգիտի՝ որոնք են այդ բաները և թե ինչու դրանք չեն ներվում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular