ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հարվածներ են հասցրել քաղաքացուն, հափշտակել Նարկոլոգիական կենտրոնից նրա ստացած մեթադոնն ու դիմել փախուստի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 9:54-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ Աճառյան փողոցի 2-րդ փակուղու մոտ անհայտ անձինք հարվածներ են հասցրել իրեն և հափշտակել Նարկոլոգիական հանրապետական կենտրոնից ստացած դեղորայքը:

ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները պարզել են, որ 34-ամյա երիտասարդը նշված կենտրոնից ստացել է մեթադոնի իր չափաբաժինը, ինչից հետո Աճառյան փողոցի 2-րդ փակուղու մոտ երկու տղամարդ հարձակվել են նրա վրա, ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել և հափշտակելով մեթադոնը՝ դիմել են փախուստի:

Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ արարքը կատարել են 54-ամյա և 59-ամյա երկու տղամարդ՝ երկուսն էլ Երևանի բնակիչ:

Հետագա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում վերոհիշյալ տղամարդիկ, 33-ամյա երիտասարդի կողմից շահագործվող «Օպելով» հանդերձ, Գարեգին Նժդեհի փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Նոր Նորքի բաժին: Անձնական խուզարկությամբ 59-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել է պլաստմասե տարա՝ 40 մլ թափանցիկ հեղուկով, «Մեթադոնային լուծույթ 100 դեղաչափ» գրառմամբ: Նա հայտնել է, որ 33-ամյա երիտասարդի «Օպելում» կա նույն լուծույթով 5 սրվակ, որոնցից մեկը տվել է երիտասարդին: Պարզվել է, որ 59-ամյա տղամարդու մոտ և մեքենայում հայտնաբերվածը Աճառյան փողոցի 2-րդ փակուղում հափշտակվել էր 34-ամյա երիտասարդի մոտից, որին նաև ծեծի էին ենթարկել:

Երեք տղամարդիկ և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

«Օպելը» տեղափոխվել է ոստիկանության Նոր Նորքի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular