ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հինգ նշան, որ դու ընդամենը պահեստային տարբերակ ես

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

1. Նրանք կախարդական ձեւով հայտնվում են, երբ ինչ-որ բան է պետք

Դա նրանք են, որոնք գրում են՝ «Ողջո՛ւյն, չե՞ս ուզում այսօր մի քիչ զբոսնել», ինչն իրականում նշանակում է՝ «Ողջո՛ւյն, ոչ մեկ չկա, որի հետ կարող եմ զբոսնել, իսկ դու վատ տարբերակ չես»: Զգույշ եղեք:

2. Երբ նրանք զանգահարում են ձեզ՝ բողոքելու կյանքից

Ընկերությունը, ցանկացած հարաբերությունների նման, տալու եւ ստանալու մեջ է: Այո՛, դուք պետք է լսեք ընկերոջ դժգոհությունները, նույնիսկ հարյուրերորդ անգամ, բայց եթե այդ մարդը պատրաստ չէ ձեզ լսել... Ուրեմն դուք վստահության հեռախոս եք աշխատում:

3. Նրանք նվազեցնում են այն ամենի նշանակությունը, ինչը կարեւոր է ձեզ համար

Լաց ես լինում, որովհետեւ սիրելիդ հեռացե՞լ է քեզանից: Հիմարություն է, ես վաղուց գիտեի, որ պետք է բաժանվեք: Եթե ուզում եք հասկանալ, թե ովքեր են ձեր իսկական ընկերները, տեսեք, թե ով կնստի ձեր կողքին, երբ լաց եք լինում նույնիսկ ամենաանհեթեթ պատճառներով:

4. Դուք ամենեւին էլ առաջինը չեք իմանում այդ մարդկանց կյանքում տեղի ունեցող կարեւոր իրադարձությունների մասին

Եթե վերջինն եք իմանում այդ մարդու բաժանման, նշանադրության, հղիության կամ որեւէ այլ կարեւոր իրադարձության մասին, ուրեմն նրա համար առաջնային չեք:

5. Դա միակողմանի հարաբերություն է, եւ այդ միակ կողմը դուք եք

Ամեն ինչ շատ պարզ է: Եթե ինչ-որ մեկն ուզում է, որպեսզի լինեք իր կյանքում, ապա ձեզ սենյակ կհատկացնի այնտեղ:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular