ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ-ում ուժի մեջ են մտնում երկրից դուրս գալու սահմանափակումների դեպքում օտարերկրյա անձնագիրը հանձնելու կանոնները

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Այսօր Ռուսաստանում ուժի մեջ են մտնում երկրից դուրս գալու սահմանափակումների դեպքում օտարերկրյա անձնագիրը հանձնելու կանոնները. համապատասխան հրամանագիրը իրավական տեղեկատվության պորտալում հայտնվել է նոյեմբերի 22-ին։

«Ռուսաստանի Դաշնության քաղաքացին, ում իրավունքը ժամանակավորապես սահմանափակված է Ռուսաստանի Դաշնությունից դուրս գալու համար, պարտավոր է ժամանակավոր սահմանափակման մասին ծանուցման օրվանից հոտո, 5 աշխատանքային օրվա ընթացքում ներկայանալ և անձնագիրը հանձնել ի պահ մինչև անձնագրի ժամանակավոր սահմանափակման կամ գործողության ժամկետի ավարտը»,- ասված է փաստաթղթում։

Բանաձևի համաձայն՝ այս միջոցը «կվերացնի կոռուպցիոն ռիսկերը և պաշտոնյաների կողմից չարաշահումների հնարավորությունը»։

Սույն ընթացակարգի ընթացքում կազմվում է փոխանցման և ընդունման վկայական երկու օրինակից: Դրանցից մեկը տրվում է քաղաքացուն, իսկ մյուսը մնում է համապատասխան հաշվառում վարող լիազոր մարմնի մոտ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular