ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը լայնածավալ զորավարժություններ է անցկացրել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումները) երկուշաբթի առավոտյան լայնածավալ զորավարժություններ են անցկացրել, զորքերը կիրառել են տարբեր սցենարներ՝ հանրապետության անվտանգությունն ապահովելու և ահաբեկչական և անջատողական խմբավորումների դեմ պայքարելու համար. հաղորդում է Tasnim գործակալությունը։

«Տեղի են ունեցել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի խոշոր զորավարժություններ, որոնց ընթացքում փորձարկվել են երկու համակցված և մասնագիտացված մոտեցումներ՝ ապահովելու Իրանի անվտանգությունը և պայքարելու ներքին սպառնալիքների դեմ, մասնավորապես՝ հակակառավարական, ահաբեկչական և անջատողական խմբավորումների», - ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ զորավարժությունները կայացել են Նաջաֆ Աշրաֆ ռազմաբազայում՝ հանրապետության արևմուտքում գտնվող Քասր-է Շիրին գյուղի ճամբարի տարածքում։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular