ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խոշոր վթար՝ Սյունիքում, 5 վիրավոր կա. նոր մանրամասներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեկ՝ դեկտեմբերի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 188 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ՝ 35-ամյա Արթուր Հ.-ի վարած BMW մակնիշի և Սյունիքի մարզի բնակիչ՝ 57-ամայ Տիգրան Խ.-ի վարած Kia Optima մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Kia-ի վարորդ Տիգրան Խ.-ն, նրա ուղևորներ՝ Սյունիքի մարզի բնակիչներ 37-ամյա Կարեն Խ-ն, 42-ամյա Արսեն Դ.-ն, և BMW-ի ուղևորներ, Կոտայքի մարզի բնակիչ 26-ամյա Իննա Հ.-ն և ՌԴ քաղաքացի 18-ամյա Մարիա Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սիսիան» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սիսիանի թիվ 57 փրկարարական ջոկատի փրկարարները:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular